Խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի վիճակը նորմալ է։ Այս մասին փետրվարի 18-ինբ լրագրողներն ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ «Գալուստ Սահակյանը հոսպիտալացվել է բարձր զարկերակային ճնշմամբ։ Հիմա նրա վիճակը լավ է եւ դեռ բժիշկների հսկողության տակ է։ Հուսամ՝ ամեն բան լավ կլինի։ Նրա վիճակը կայուն է, բուժումը շարունակվում է»,- նշել է Մուրադյանը։;
Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանին հիվանդանոց էին տեղափոխել փետրվարի 17-ին։





























