Ռուսաստանի ՌԾՈւ Սեւծովյան նավատորմի «Զելյոնի Դոլ» հրթիռային նավը նախօրեին ժամանել է Սիրիայի Տարտուս նավահանգստային քաղաք, որտեղ պետք է իրականացնի իր առջեւ դրված խնդիրները։ Այս մասին ասել է Սեւծովյան նավատորմի հրամանատար, ծովակալ Ալեքսանդր Վիտկոն, փոխացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Զելյոնի Դոլ»-ը նախօրեին ժամանել է Տարտուս իր առջեւ դրված խնդիրները կատարելու համար։ Դրանից հետո նրան կփոխարինի «Սերպուխովը»,- ասել է նա՝ հրաժարվելով այլ մանրամասներ հայտնել։





























