Ոչ մի առողջ հասարակություն չի արդարացնում բռնությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան», անդրադառնալով  փաստին, որ փետրվարի 15-ի երեկոյան անհայտ  անձինք ծեծի են ենթարկել ԼԳԲՏ ակտիվիստներին:

Հայտարարությանը, որին միացել են նաեւ մի շարք այլ կազմակերպություններ, մասնավորապես, ասվում է.

«Փետրվարի 15-ի երեկոյան անհայտ  անձինք ծեծի են ենթարկել ԼԳԲՏ ակտիվիստներին, միաժամանակ արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ ու հայհոյանքներ ուղղել նրանց հասցեին:

Այնուհետեւ տուժածներից մեկը` անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է  թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ արժանացել է խտրական վերաբերմունքի:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս,

- խստորեն դատապարտում ենք խտրականության հիմքով ցանկացած բռնության դրսեւորում

- գտնում ենք, որ նման երեւույթները ամրապնդում եւ նպաստում են ԼԳԲՏ անձանց նկատմամբ մեր հասարակությունում առկա կարծրատիպերի ամրապնդմանը եւ ատելության խոսքի հնչեղացմանը

-կոչ ենք անում իրավապահ մարմիններին շուտափույթ բացահայտել ատելության հիմքով հանցագործությունը  եւ պատասխանատվության կանչել բռնարարներին

-առողջապահության համակարգին հորդորում ենք կատարել իրենց կոչմանը համապատասխան գործողություններ եւ հատկապես բռնության զոհ դարձած անձանց հանդեպ ցուցաբերել մասնագիտական պատշաճ մոտեցում:

Ոչ մի առողջ հասարակություն չի արդարացնում բռնությունը:

Members/Անդամ կազմակերպություններ»:

Women’s Resource Center/Կանանց ռեսուրսային կենտրոն

Society Without Violence/Հասարակություն առանց բռնության

Women’s Rights Center/Կանանց իրավունքների կենտրոն

Women’s Support Center/Կանանց աջակցման կենտրոն

Public Information and Need of Knowledge/Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք

Sexual Assault Crisis Center/Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն

Real World, Real People/ Իրական աշխարհ, իրական մարդիկ