Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 71 շենքի մոտից բերման են ենթարկել 42-ամյա Արմեն Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ եղած տոպրակում հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել են բանկային եւ սուպերմարկետների քարտեր եւ 34.000 դրամ:

Պարզվել է, որ նա դրամապանակը գողացել է թիվ 44 երթուղու ավտոբուսում՝ 1956 թ. ծնված Ռուզաննա Ղ.-ի պայուսակից:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: