Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Հակոբյան եւ Թումանյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 24-ամյա Արմեն Պ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակին նմանվող, 4.5 մմ տրամաչափի զենք` դատարկ պահունակով:

Արմեն Պ.-ն հայտարարել է, որ առգրավվածն օդամղիչ ատրճանակ է եւ այն գտել է Վանաձոր քաղաքից:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: