20-րդ դարի սկզբի Աֆրիկյանների տան վերականգնումը քաղաքի կենտրոնում «Հին Երեւան» համալիրի շինարարության առաջնայնություններից մեկն է։ Այս մասին փետրվարի 18-ին լրագրողներին ասել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։
«Ինչպես ես նախապես ասել էի, հին շինությունները պետք է քանդվեն միայն ծայրահեղ դեպքերում, եթե դրանք պահպանելու այլ միջոցներ չկան։ Այդպես է եղել Աֆրիկյանների տան հետ։ Սակայն «Հին Երեւանում» այն կվերականգնեն առաջնահերթության կարգով»,- ասել է Սարգսյանը։ Պետք է ջանքեր գործադրել, որպեսզի 2016թ. նախագծի իրականացման համար ավելի ակտիվ աշխատանքներ ձեռնարկվեն, հավելել է նախարարը։
Հիշեցնենք, որ «Հին Երեանի» ներդրողը շվեյցարահայ Վարդան Սիրմակեսն է։ Նախագծի համաձայն՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի եւ Արամի փողոցների միջեւ ընկած հատվածում ցածրահարկ շենքեր կառուցել։
20-րդ դարի սկզբին Աֆրիկյանների տունը Երեւանում այն ժամանակվա ունեւոր եւ հայտնի մարդկանց քաղաքային ակումբն էր։ Առաքել եւ Տիգրան Աֆրիկյանները մեծ միջոցներ են հատկացրել դպրոցների կարիքների եւ ճանապարհների շինարարության համար։ 2014թ. որոշում էր կայացվել ապամոնտաժել տունը եւ ավելի ուշ այն կառուցել ուրիշ տեղում։ Այդ որոշումը մասնագետների եւ հասարակության սուր քննադատությանն էր արժանացել։




























