Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռազմական բազայում Բաց դռների օր է անցկացվել:  Միջոցառումներն անցկացվել են Գյումրիում` «Մեծ Ամրոց» ռազմական քաղաքի բազայում:   

 Հյուրերին հնարավորություն է ընձեռվել ծանոթնալ զինվորականների ծառայությանը, զորամասի ուսումնանյութական բազային, լինել «Ռազմական փառքի» եւ «Պատվո Բլրի» հուշահամալիրներում, այցելել զորամասի թանգարան եւ տեսնել սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ հանդերձավորման ժամանակակից նմուշներ: 

Միավորման հրապարակում ժամանակակից սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նմուշների ցուցահանդես է անցկացվել, ներկայացվել են նաեւ  «Վագր» զրահամեքենաներ, ռադիոէլեկտրոնային պայքարի «Ինֆաունա» համալիր, հետախուզական քիմիական  ՌՔՄ-6 մեքենա, համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ համակարգ եւ այլն: Զինծառայողները հյուրերին ցուցադրել են հրաձգային զենքի նմուշներ,   «Պերմյաչկա» եւ «Ռատնիկ» ժամանակակից հանդերձավորման լրակազմեր: