Թուրքիայի մայրաքաղաքում փետրվարի 17-ի երեկոյան զինվորականներին տեղափոխող ավտոբուսի դեմ հարձակման գործով ձերբակալվածների թիվը հասել է 14-ի։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Անկարայի ոստիկանությունը որոնողական գործողությունների ընթացքում զինվորականներին տեղափոխող ավտոբուսների դեմ հարձակման կազմակերպման կամ աջակցման մեջ կասկածվողների է ձերբակալել։ Նշվում է, որ նրանց կալանելու նպատակով արդեն տեղափոխել են դատարան։

Հիշեցնենք, որ հարձակման հետեւանքով սպանվել է 28 եւ վիրավորվել 61 մարդ, որոնց գերակշիռ մասը զինվորականներ են։