Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին փետրվարի 2-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մարմնի տարբեր վնասվածքներով Երեւանի Աստղիկ բժշկական կենտրոն տեղափոխված աշտարակի բնակիչ Կարեն Մանուկյանի վիճակը կտրուկ վատացել է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը՝ նշելով, որ նա շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության ապարատին, անգիտակից վիճակում է:
Նշենք, որ մեզ հետ զրույցում Ռոբերտ Կուրղինյանը նշել էր, որ Կարեն Մանուկյանը ունի գլխուղեղի լուրջ վնասվածքներ:
Նույն ավտովթարի հետեւանքով մարմնի տարբեր վնասվածքներով Հրազդան բժշկական կենտրոնից Երեւանի Աստղիկ բժշկական կենտրոն տեղափոխված երկրորդ հիվանդի՝ Էդիկ Իսայանին վիրահատությունից հետո տեղափոխել են հիվանդասենյակ, նրա վիճակը բավարար է: Հիշեցնենք, որ Էդիկը փետրվարի 7-ին Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել էր հիվանդասենյակ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին փետրվարի 2-ին տեղի է ունեցել ավտովթար, բախվել են «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի 34 OS 642 (վարորդ՝ 1991 թ. ծնված Կ. Ս.) եւ «ՎԱԶ-21014» մակնիշի 35 PO 699 համարանիշներով ավտոմեքենաները:




























