Դանիայի թագավորության քաղաքացի, քուրդ Քոմանդար Մամադին դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման՝ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մամադին չի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան մուտք գործելու համար համապատասխան փաստաթուղթ: Նոյեմբերի 5-ին ժամը 21:40-ի սահմաններում Սյունիքի մարզի Ալվանք համայքի վարչական տարածքին հարակից հատվածով, առանց սահմանված փաստաթղթերի Մամադին հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ Իրանից մուտք գործել Հայաստանի տարածք:
32-ամյա Մամադիին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատաքննությունն իրականացրել է արագացված կարգով, քանի որ նման միջնորդություն էր ներկայացրել ամբաստանյալը: Դատարանը որոշել է Դանիայի քաղաքացուն դատապարտել 6 ամսվա ազատազրկման:





























