Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Ռուզան Ալավերդյանն ազատվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից:

Որոշման մեջ նշվում է, որ Ռուզան Ալավերդյանն ազատվել է ՀՀ նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն:

Ամենայն հավանականությամբ, այդ պաշտոնն ազատվում է ՀՅԴ ներկայացուցչի համար:

Նշենք, որ անկուակցական Ռուզան Ալավերդյանը քաղաքաշինության նախարարություն աշխատում է արդեն 16 տարի: