Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը վստահեցնում է, որ 2017թ. միասնական դաշինքով ընտրություններին մասնակցելու իր առաջարկը քննարկման փուլում է:

«Քննարկումները դեռ շարունակվում են տարբեր քաղաքական ուժերի հետ, գործընթացները կտեւեն դեռ երկու ամիս, որից հետո պարզ կլինի՝ ովքեր են պատրաստ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Հարցին, թե բացի «Ժառանգությունից» կան արդյոք այլ ուժեր, որոնք պատրաստ են քննարկել առաջարկը, Բագրատյանը դժվարացավ պատասխանել՝ կրկնելով, որ քննարկումները շարունակվում են:

Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանն առաջարկել էր ընդդիմադիր քաղաքական ուժերին միանալ, ֆինանսական միջոցներ ներդնել եւ միասնական դաշինքով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: