Նավթի ընթացիկ գները կստիպեն համաշխարհային նավթարտադրողներին սառեցնել նավթի արդյունահանման մակարդակը: Այս մասին հինգշաբթի հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի նախարար Սուխեյլ ալ -Մազրուին:

«Ընթացիկ գները անընդունելի են,- մեջբերում է նախարարի խոսքերը ВАМ գործակալությունը,- Եվ դրանք արտադրողներին կստիպեն նույն մակարդակում պահել նավթի արդյունահանումը»:

Չորեքշաբթի ալ -Մազրուին ասել էր, որ ԱՄԷ-ն կողմ է արդյունահանումը հունվարյան մակարդակում պահպանելու նախաձեռնությանը՝ եթե այն արժանանա ՌԴ ու ՆԱԵԿ միաձայն հավանությանը: Այդ նույն օրը Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն՝ Վելեսուելայի նավթային ու լեռնահանքային արդյունաբերության նախարար Էուլոխիո դել Պինոյի, Իրաքի նավթի նախարար Ադել Աբդել Մահդիի ու Կատարի էներգետիկայի նախարար Մուհամեդ բեն Սալեհ աս-Սադի հետ բանակցությունների արդյունքներով հայտնել էր, որ Իրանը կողմ կլինի ցանկացած նախաձեռնության, որը ուղղված է նավթի գների իրավիճակի բարելավմանը:

«Մենք ողջունում ենք համագործակցությունը՝ թե ՕՊԵԿ-ի, թե կազմակերպության ոչ անդամ պետությունների հետ, - նշել է Զանգանեն,- Նավթի արդյունահանման սառեցման մասին առաջարկը, որը նախօրեին Դոհայում արվեց ՆԱԵԿ անդամներին ու մյուս երկրներին շուկայի կայունացման ու նավթի գների իրավիճակի բարելավման նպատակ ունի, այն նաեւ բխում է ոչ միայն սպառողնեի, այլեւ նավթարտադրողների շահերից»: