Լոս Անջելեսի 19-ամյա բնակչուհին ոստիկանության 2 սպաներին մեղադրել է բռնաբարության մեջ։

Նրա խոսքով՝ ոստիկաններ Ջեյմս Նիկոլսն եւ Լուիս Վալենսուելան իրեն բռնաբարել են ծառայողական մեքենայի մեջ հերթապահության ժամանակ։ Աղջիկը նրանց համար թմրանյութերի վաճառքի մասին տեղեկություններ էր հավաքում եւ տրամադրում։ Ոստիկաններից մեկը նրան ստիպել է սեռական հարաբերություններ ունենալ մեքենայի հետեւի նստատեղի վրա, իսկ մյուսը հետեւել է նրանց, փոխանցում է Americaru-ն։

Որպես ինֆորմատոր աշխատող մեկ ուրիշ կին նույնպես հայտնել է, որ այդ երկու ոստիկաններն իրեն ստիպել են սեքսով զբաղվել՝ սպառնալով հակառակ դեպքում բանտ նստեցնել։ Հետագայում հայտնի է դարձել եւս 2 զոհի անուն։

Սպաներին կալանավորել են եւ բազմակի բռնաբարության  համար մեղադրանք ներկայացրել։ Բոլոր միջադեպերը տեղի են ունեցել հերթապահության ժամանակ։