Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի տներից մեկի պատշգամբից ընկած 60-ամյա կինը ստացել է 12-րդ ողի կոմպրեսիոն կոտրվածք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշտարակի բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը:

«Կինը հետազոտվել է, այլ խնդիրներ այս պահին չեն հայտնաբերվել»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ կնոջ վիճակը բավարար է:

Հիշեցնենք, որ ըստ ՏԿԱԻՆ մամուլի ծառայության, փետրվարի 18-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի տներից մեկի պատշգամբից բնակիչն ընկել է պատշգամբից:

Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա հոսպիտալացրել Աշտարակի բժշկական կենտրոն: