Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինները 15-ամյա պատանու են գլխատել այն բանի համար, որ նա արեւմտյան փոփ-երաժշտություն է լսել, գրում է Lenta-ն` վկայակոչելով Daily Mail-ին:
Ծայրահեղականներն ահաբեկիչների պատվար համարվող Մոսուլում ձերբակալել են Այհամ Հուսեյնին, որի մոտ CD նվագարկիչ է եղել: Շարիաթի դատարանը պատանուն հրապարակային մահապատժի է դատապարտել: Երբ տեղի բնակիչների աչքի առաջ մահապատիժն ի կատար է ածվել, պատանու մարմինը վերադարձրել են ընտանիքին:
Երաժշտական գործիքներ նվագելը եւ երաժշտության ուղեկցությամբ երգելն արգելված են ԻՊ վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Միաժամանակ իրենք` ջիհադականները, հավանություն են տալիս կրոնական տեքստերի երգեցողությանը` դրանք ավանդական ընկալմամբ երաժշտություն չհամարելով:





























