ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տագնապալի միտում է անվանել Թուրքիայում վերջին մեկ օրում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքը։ «Անխոս մենք ցավակցում ենք տուժածներին,- ասել է Զախարովան եւ հավելել,- դա շատ տագնապալի միտում է», փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ չորեքշաբթի երեկոյան Անկարայում ահաբեկչությունից 28 մարդ էր զոհվել, եւս 61-ը վիրավորվել էին։ Զոհերի եւ վիարվորների մեծ մասը Թուրքիայի ԶՈւ ներկայացուցիչներ են եղել։

Եվս մեկ պայթյուն որոտացել էր հինգշաբթի առավոտյան Դիարբեքիրի նահանգի ավտոմայրուղիներից մեկի վրա։ Պայթյունից զոհվել է 7 զինծառայող։