ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն Վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում  քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից Երեւանի տարբեր վարչական շրջաններում  ավտոմեքենաներից  կատարված  գողությունների մի քանի դրվագ։

Նախնական քննության տվյալներով՝ 1990 թ. ծնված Հ.Սիմոնյանը, Է.Ազիզյանը եւ  1994 թ. ծնված Դ. Բաբուջյանը, միավորվելով կազմակերպված խմբի կազմում, դերերի հստակ բաժանմամբ , նախապատրաստել  եւ իրականացրել են տարբեր գողություններ։

Քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ երիտասարդները  ավտոմեքենաներից գողացել են  պահեստային անվադողի ծածկոցներ, լուսարձակներ։

Դ. Բաբուջյանին, Է. Ազիզյանին եւ Հ. Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (կազմակերպված խմբի կողմից ուրիշի գույքի զգալի չափի գաղտնի հափշտակություն) եւ 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (կազմակերպված խմբի կողմից ուրիշի գույքի զգալի չափի գաղտնի հափշտակության փորձ):