Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 18-ին, որոշեց, որ ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորները խախտել են էթիկայի նորմերը:
Պատգամավորի էթիկայի նորմերը խախտած պատգամավորները 7-ն են՝ 5-ը ՀՀԿ-ական, 2-ը՝ ԲՀԿ-ական:
Հիշեցնենք, որ լրագրող Լիլիթ Լալայանը տեսագրել էր՝ ինչպես են պատգամավորները քվեարկում իրենց գործընկերների փոխարեն: Լալայանը տեսագրությունը ներկայացրել էր էթիկայի հանձնաժողով:





























