Մենք Ռուսաստանին որպես թշնամի չեն ընկալում, Ռուսաստանը մեր հարեւանն է։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը։

Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը մի միջոցառման ժամանակ խոսել է ՌԴ-ի հետ հարաբերություններից՝ պնդելով, որ Թուրքիան Ռուսաստանին որպես թշնամի չի ընկալում։

«Ռուսաստանը մեր հարեւանն է։ Մենք ցանկանում են շարունակել Ռուսաստանի հետ գեղեցիկ բարեկամությունը։ Մեր մտքերը տարբեր են։ Սիրիայի հարցում էլ տարբեր ենք մտածում, սակայն դա մեր համար թշնամի չի դարձնում Ռուսաստանին»,-ասել է Թուրքիայի փոխվարչապետը։