Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգի Իդիլի շրջանում թուրքական անվտանգության ուժերը գործողությունների հաջորդ օրն արդեն կորուստներ են գրանցել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Հաքքարիի Իդիլի շրջանում փողոց դուրս գալու արգելք հայտարարելուց հետո  փետրվարի 17-ից թուրք զինվորականները ռազմական գործություններ էին սկսել Իդիլի քուրդ ակտիվիստների դեմ՝ օգտագործելով տանկեր ու ծանր զրահատեխնիկա։

Արդեն փետրվարի 18-ին քրդերին հաջողվել է սպանել 2 թուրք զինվորականների։