Երեւանի Ազատության հրապարակից Ամանորի գիշերը ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով բերման ենթարկված, ապա կալանավորված Գեւորգ Սաֆարյանի պաշտպանը կդիմի ՀՀ Վճռաբեկ եւ Վերաքննիչ դատարաններ:
NEWS.am-ի հետ զրույցում պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանում կբողոքարկի Վերաքննիչ դատարանի կողմից Գեւորգ Սաֆարյանի կալանավորման դեմ բողոքը մերժելու մաիսն որոշումը, իսկ Վերաքննիչ դատարանում՝ Գեւորգ Սաֆարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբեյալ միջնորդության մերժումը:
Նշենք, որ Կենտրոնի եւ Նորք Մարաշի ընդհանուր իրավասության դատարանն փետրվարի 15-ին մերժեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ՝ փաստաբանի միջնորդությունը, ինչը մեծ դժգոհություն առաջացրեց ճակատի համակրների շրջանում: Այդ առնչությամբ մի քանի բողոքի ակցիաներ անցկացվեցին:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:
Դատարանի որոշմամբ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:





























