Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ  է ստորագրել  մի շարք բուհերի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ: Հրամանների համար հիմք են հանդիսացել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության  լիցենզավորման գործակալության կատարած ուսումնասիրությունները եւ ներկայացրած  եզրակացությունները:

Համաձայն ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հրամանի՝ նախազգուշացում է հայտարարվել  հետեւյալ  բուհերին.

 Հայբուսակ համալսարանին՝  բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով «Ստոմատոլոգիա», «Բուժական գործ», «Դեղագիտություն» մասնագիտությունների գծով գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պայմանների եւ պահանջների խախտումների  համար /սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման կարգերի, կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի առկայության եւ օտարերկրյա քաղաքացիների ուսուցման կազմակերպման  պահանջների մասերով/:

Հայկական բժշկական ինստիտուտին՝  բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով  գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների եւ պայմանների խախտման  համար / կլինիկական պրակտիկայի պայմանագրերում առկա, ինչպես նաեւ ուսումնամեթոդական ապահովվածության պահանջների խախտումների մասերով/:

Ավանդական բժշկության համալսարանին՝ բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով  գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների եւ պայմանների խախտման  համար /կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով/:  

Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանին՝ բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով «Ստոմատոլոգիա», «Բուժական գործ» մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիայի պարտադիր պահանջների եւ պայմանների խախտման  համար /կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով/:

Սուրբ Թերեզայի անվան համալսարանին՝  բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով  «Ստոմատոլոգիա» մասնագիտության գծով գործունեություն իրականացնելու ընթացքում  լիցենզիայի պարտադիր պահանջների եւ պայմանների խախտման  համար /կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով/:

Երեւանի մենեջմենթի համալսարանին (Գյումրու մասնաճյուղ)  բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով` «Ստոմատոլոգիա» մասնագիտության գծով, գործունեություն իրականացնելու ընթացքում  լիցենզիայի պարտադիր պահանջների եւ պայմանների խախտման  համար/ զբաղեցրած ուսումնական տարածքի` մարզադահլիճի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի  պահանջի մասով/:

Վերոնշյալ ուսումնական հաստատություններին արձանագրված խախտումների վերացման եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն հիմնավորող փաստաթղթերի ներկայացման համար հրամաններում սահմանվել են համապատասխան  ժամկետներ: