Հունվարի 3-ին «Հրազդան» ԲԿ-ից բոտուլիզմ ախտորոշմամբ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչ, 50-ամյա Մանուչար Խաչատրյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ, նրա մոտ թոքերի հետ կաապված խնդիրներ են ռաջացել, նրան կրկին միացրել են արհեստական շնչառության ապարատին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Արմենիա» ԲԿ-ից` նշելով, որ բոտուլիզմի պատճառով ախտահարվել են նաեւ 50-ամյա տղամարդու նյարդային վերջույթները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 5 տուժածով: Մյուս  4 տուժածները Երեւանի տարբեր հիվանդանոցներում համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս էին գրվել:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է դարձել տնային պայմաններում պատրաստված շուշանի եւ բամիայի պահածոների օգտագործումը: