Հայաստանի վարորդները հնարավորություն կստանան ՃՏՊ-ի վայրում խաղաղ համաձայնության գալ ԱՊՊԱ-ի վերաբերյալ: Այդ մասին որոշումն այսօր ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում:   

Ինչպես հայտնել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, փոքր վթարների դեպքում վարորդները կկարողանան համաձայնեցված հռչակագիր լրացնել եւ հեռանալ վթարի վայրից, առանց սպասելու ապահովագրողներին: 

Համաձայնեցված հռչակագրում, սովորականի համեմատ, պարզեցված է լրացման ենթակա տվյալների ցուցակը: 

Վնասի «առաստաղը», որի դեպքում թույլատրված է համաձայնեցված հռչակագիրը, կհաստատվի հանրապետության Ավտոապահովագրողների բյուրոյի կողմից: