Վանաձորում այսօր՝ փետրվարի 18-ի երեկոյան, կեղծ ահազանգ է ստացվել, թե երեխա է ընկել Տանձուտ գետը:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ահազանգն ստացվել է անհայտ քաղաքացու կողմից:

Ավելի ուշ պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել:

Նշենք, որ Տանձուտ գետը հոսում է Վանաձորի 9-րդ դպրոցի հետնամասով: