Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Խորհուրդը քննարկել եւ հաստատել է հիմնադրամի 2015 թվականի աշխատանքային ծրագրի եւ բյուջեի կատարողականները:

Վարչապետ Աբրահամյանը կարեւորել է հիմնադրամի կողմից հաստատված բոլոր ներդրումային ծրագրերի արդյունավետ եւ սահմանված ժամկետներում իրականացումը: