Վանաձորցի 65-ամյա Արամայիսը ինքնասպանություն գործելու մասին կեղծ ահազանգ է տվել Լոռու մարզային փրկարարական վարչություն:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ տղամարդը ահազանգով հայտնել է, որ պատրաստվում է իրեն ցած նետել Տանձուտ գետի վրայով անցնող կամրջից:

Հրշեջ-փրկարարները ահազանգի հետքերով գնալով տղամարդուն հայտնաբերել են իր տանը՝ գինովցած:

Ըստ Վանաձորում շրջանառվող լուրերի՝ տղամարդը կատարվածից առաջ ներկա է եղել սգո արարողության, որի ընթացքում հեռացել է սեղանից՝ ասելով, որ իրեն վատ է զգում: