Ռուսաստանի նախագահի աշխատակազմի շենքում խուզարկություն է իրականացվում այն բանից հետո, երբ պայթյունի սպառնալիքի ահազանգ է ստացվել, հաղորդում է «Ինտերֆաքսը» վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը։
Փետրվարի 18-ի երեկոյան տեղեկություն է ստացվել, որ աշխատակազմի շենքերից մեկում ռումբ է տեղադրված։ Խուզարկության մասին տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։




























