Ուգանդայում նախագահական ընտրությունից հետո ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր թեկնածու, Ժողովրդավարական փոփոխությունների ֆորումի ներկայացուցիչ Կիզա Բեսիջեին, հաղորդում է tass-ը՝ հղում անելով Reuters-ին:

59-ամյա թեկնածուն համարվում է Ուգանդայի գործող նախագահ Յովերի Մուսեւենիի գլխավոր մրցակիցը: Նա արդեն երեք անգամ պարտվել է նախագահական ընտրություններում: Նախկինում Բեսիջեն իշխող «Դիմադրության ագային շարժման» կուսակցության անդամ էր:

Ուգանդայի նախագահական եւ խորհդրանական ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են հանգիստ: Մայրաքաղաք Կամպալայում բողոքի ցույցեր են եղել քվեարկության վատ կազմակերպման դեմ: Ոստիկանությունը արցունքաբեր գազով ցրել է ցույցը:

35 մլն բնակչություն ունեցող այս արեւելաաֆրիկյան երկրում գրեթե 15.3 մլն ընտրող է գրանցված: Մուսեւենիից բացի նախագահական ընտրություններին մասնակցել է եւս յոթ թեկնածու: Գործող նախագահը հավաքում է 50 տոկոսից ավելի ձայն: Սպասվում է, որ երկրորդ տուր չի լինի: