Հարկային ծառայությունը պետք է ստուգի բարձր եկամուտներով քաղաքացիներին։ Այս մասին «Բարենպաստ մթնոլորտ Հայաստանում՝ կայուն ձեռնարկատիրության համար» թեմայով քննարկման ժամանակ կարծիք է հայտնել Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան-Սանչեսը։
Մեկնաբանելով հարկային օրենսգրքի նախագիծը, որն արդեն քննարկման փուլում է, նա նշել է, թե ԱՄՀ-ն աջակցում է ինքնուրույն հարկային հաշվետվությունների ներդրումը ֆիզիկական անձանց համար, ինպես դա ընդունված է արեւմտյան երկրներում։
Բացի այդ, նախագիծը առաջարկում է հրաժարվել հարկի պրոգրեսիվ սանդղակից (որն այժմ գործում է վարձու աշխատողների եւ անհատ ձեռներեցների համար) եւ ներդնել միասնական 20 տոկոս դրույք՝ անկախ եկամուտներից։ Մյուս կողմից հարկավոր է ընդլայնել հարկային բազան՝ ներառելով կապիտալից (այդ թվում՝ բաժնետոմսերից) ստացվող եկամուտը։





























