Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը լավ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրդյանը, որն այցելել է փետրվարի 17-ից Երեւանի  «Հերացի» թիվ 1 համալսարական հիվանդանոցում գտնվող Գալուստ Սահակյանին:

«Հուսով եմ, որ նա այսօր դուրս կգրվի»,-ասաց նախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին փետրվարի 17-ի երեկոյան շտապ տեղափոխել են 1-ին համալսարանական հիվանդանոց, քանի որ ճնշման կտրուկ տատանում է եղել:

Բժիշկները սկզբում ԱԺ նախագահի մոտ սրտի հետ կապված խնդիրներ էին կասկածում, սակայն դրանք ժխտվել են։ Գալուստ Սահակյանին մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆով հետազոտվել է:

Նրա վիճակը գնահատվում է բավարար եւ այս պահի դեղորայքին բուժում է ստանում: