ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Իրաքի հյուսիսային Քիրքուք նահանգում 3 օրում 17 մարդու են սպանել այն բանի համար, որ նրանք ծայրահեղականության դեմ պայքարի կոչ անող պաստառներ էին պատրաստել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Press TV հեռուստաալիքը։
Ալ Ուբեյդիի ցեղապետ Շեյխ Անվար Ալ Ասին հայտնել է, որ գրոհայինները գլխատել են սպանված երիտասարդներին եւ նրանց ընտանիքներին արգելել են 3 օրվանից շուտ վերցնել մարմինները։
Ալ Ասին կառավարական զորքերին կոչ է արել հնարավորինս արագ ԻՊ-ից ազատագրել նահանգի հարավային եւ արեւմտյան շրջանները։





























