Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրի Սուրի շրջանում քրդերի դեմ գործողությունների ժամանակ թուրքական անվտանգության ուժերը հերթական մարդկային կորուստներն են կրել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, թե Դիարբեքիրի Սուրի շրջանում գործողությունների ժամանակ քրդերն սպանել են 2 զինվորի ու մեկ ոստիկանի։

Նշենք, որ Դիարբեքիրի Սուրում արդեն 80 օր փողոց դուրս գալու արգելք է սահմանված, որի ընթացքում թուրքական անվտանգության ուժերը կրակում են ցանկացած շարժվող կետի ուղղությամբ։ Արեւմտյան Հայաստանում միակ գործող եկեղեցին գտնվում է հենց Սուրում։