ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 19-ի հրամանագրով Վազգեն Ռշտունին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանգրում, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 145-րդ հոդվածը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի ԱԽ-3-Ո-2 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ.

Վազգեն Ռշտունուն նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները»: