Հայաստանի խորհրդարանում քննարկում է սկսվել նախարարների խորհրդի կառուցվածքում փոփոխություններ մտցնելու մասին: Ինչպես փետրվարի   19-ին արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության կառավարության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս հայտնել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, առաջարկվում է Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը դարձյալ բաժանել երկու առանձին գերատեսչության (ֆոտոռեպորտաժ):   

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, տարանջատումը պայմանավորված է Տարածքային կառավարման նախարարությունը ՀՅԴ-ին հանձնելով` վերջինիս իշխող կոալիցիայի մաս կազմելու կապակցությամբ:  

Հիշեցնենք, որ մի տարուց մի քիչ ավելի է անցել ԱԻՆ-ի եւ Տարածքային կառավարման նախարարության միավորումից հետո (2014-ի դեկտեմբերի 1-ին ԱԻՆ-ի ղեկավարը գլխավորեց միացյալ նախարարությունը):