ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը հայտարարել է, որ Րաֆֆու բոլոր հատորները կարդացել է:

Այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, հարցին, թե այսօր գիրք նվիրելու օրն է, երբ է վերջին անգամ գիրք կարդացել եւ ինչ հեղինակի է սիրում, Սեյրան Սարոյանը պատասխանել է, որ գրքեր կարդալ սլիրում է:

«Սաղ գրքերն էլ սիրում եմ: Րաֆֆու սաղ հատորները կարդացել եմ»,-վստահեցրել է պատգամավորը:

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 19-ին, մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որը հռչակվել է Գիրք նվիրելու օր: