Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի հարակից տարածքում այսօր՝ փետրվարի 19-ին, ոստիկանությունն հայտնաբերել Է մեծ քանակի զենք-զինամթերք: NEWS.am-ին ոստիկանությունից տեղեկացրին, որ այս պահին տեղում աշխատում են իրավապահները:
Հայտնաբերվածների մեջ են հրացան, մեծ քանակի ինքնաձիգի փամփուշտներ, РГД-7, մի քանի նռնականետեր՝ 10-ից ավելի նռնակներով, Ֆ-1 նռնակներ եւ այլ զինտեխնիկա:
Նշենք, որ այս տարածքը կապվում է Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի անվան հետ, որը եւս հետեւել է ոստիկանների գործողություններին:




























