Ռուսաստանը հանդես է գալիս մերձավորարեւելյան տարածաշրջանի բոլոր պետությունների ամբողջականության օգտին եւ դիվանագիտական գործընթացին այլընտրանք չի տեսնում, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

«Բոլորը, այդ թվում նաեւ Ռուսաստանը, հետաքրքրված են տարածաշրջանի բոլոր պետությունների. այդ թվում` Սիրիայի տարածքային եւ քաղաքական ամբողջականության պահպանմամբ», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը: 

Պեսկովը հատկապես նշել է, որ «բոլորը, այդ թվում նաեւ` նախագահ Պուտինը, ելնում են խնդրի քաղաքական լուծման անայլընտրանքայնությունից»: «Միաժամանակ ձեզ հիշեցնեմ Պուտինի նախանցյալ օրվա հայտարարությունն այն մասին, որ ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ է հաղթել ահաբեկիչներին», - ասել է նա: