Սիրիայի Աֆրին քաղաքում թուրքական հրետանու կողմից հրետակոծության ենթարկվելուց հետո խաղաղ բնակիչների շրջանում վիրավորներ կան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ֆիրաթ» քրդական լրատվական գործակալությունը։
Ըստ առկա տեղեկությունների՝ քաղաքի թաղամասերում առնվազն 10 արկ է պայթել։ «Խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը ճշտվում է։ Նրանց մեծ մասն աննշան բեկորային վիրավորում է ստացել»,- հայտնել են տեղի բժիշկները։ Ծանր զինատեսակներից արձակված արկերը շարունակում են պայթել քաղաքի ծայրամասերում։
Աֆրինը քրդական ինքնավար շրջան է, որը Սիրիայի հյուսիս-արեւմուտքում ստեղծել է քրդական Ժողովրդավարական միասնության կուսակցությունը եւ նրա դաշնակիցները։





























