Ռուսաստանն ու Վրաստանը աշխատում են վիզաների չեղարկման ուղղությամբ։ Այս մասին ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք գնում ենք դեպի այդ որոշումը։ Կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է Կարասինը՝ անդրադառնալով Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ վիզաների չեղարկման հեռանկարին։
Նրա խոսքով՝ Մոսկվան եւ Թբիլիսին վիզային ռեժիմի ազատականացման ճանապարհին են։ Կարասինը նշել է, որ դեկտեմբերի 23-ից Ռուսաստանն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների դասը, որոնք կարող են Ռուսաստան այցելել հրավերով՝ փաստացի հանելով այդ ոլորտում որեւէ սահմանափակում։




























