Կարդացել եմ, «Սամվելն» եմ կարդացել, Ձեզ ո՞րն ա պետք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Այսօր՝ գիրք նվիրելու օրվա առթիվ լրագրողները Ալեքսանյանից հետաքրքրվել են, թե որն է եղել իր վերջին կարդացած գիրքը, ինչին նա պատասխանել է, թե կոնկրետ չի հիշում:

Փոխարենը հիշել է, որ ինքը հարցազրույց է տալիս միայն 500 եվրոյի դիմաց: «Հարցազրույց չեք ուզո՞ւմ, 500 եվրո: 500 եվրո բերեք, սաղ հարցերը լուծվում են: Էս ոնց որ կրիզիս ա հա՞ ձեր մոտ, փող չկա՞»,-ասել է Ալեքսանյանը:

Լրագրողների հարցին, թե իր մոտ ճգնաժամ չէ՞, նա պատախանել է. «Չէ, ինչ կրիզիս»: Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, որ ուրախ է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համար: Հարցին, թե ինչո՞ւ է ուրախ, նա հարցով է պատասխանել. «Խի դուք ուրախ չե՞ք»: