Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դեմ է քվեարկելու Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության առանձնացմանը:
«Կառավարության ցանկացած ուռճացմանը ես դեմ եմ, երբ որ երկու նախարարությունները իրար էին միացնում, ես կողմ եմ քվեարկել, որ օպտիմալացում էր տեղի ունենում»,- այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, NEWS.am–ի հետ զրույցում նշել է Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորը նկատել է, որ հիմա հետ են վերադառնում նույն վիճակին, ինչը խնդիր է համարում եւ չի կարող կողմ քվեարկել:





























