125-ամյա կուսակցությանը բացատրում են, թե ինչպես է պետք սաղ մնա՞լ, ՀՅԴ-ն խորհուրդների կարքի չունի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե եթե ՀՅԴ-ն ուզում է «սաղ մնալ», թող դաշինքի մեջ չմտնի:

«Ի՞նչ եք ասում, ո՞վ է խոսում սաղ մնալուց: 125–ամյա կուսակցությանը բացատրում են, թե ինչպես է պետք սաղ մնա՞լ, թող մեզնից դեղատոմսերը հարցնեն, կասենք»,-նշել է Ռուստամյանը:

Հարցին, թե Արծվիկ Մինայսնի՝ Էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո ով է փոխարինելու նրան ԱԺ ՀՀԿ խմբակցությունում, Ռուիստամյանը պատասխանել է, որ

դեռևս այդ հարցը չեն քննարկել:

Նշենք, որ ՀՅԴ համամասնական ցուցակում հաջորդը Կարեն Շախմուրադյանն է, որին հաջորդում է Ռուզան Խաչատրյանը: