Իշխանությունն ու ընդդիմությունը համագործակցելու են, ուզում է դա ինչ-որ մեկը, թե ոչ։ Այս մասին փետրվարի 19-ին լրագրողներին ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային եւ նախարարական պորտֆելները նրանց հանձնելուն՝ Բաղդասարյանը նշեց, որ ընդդիմությունը քամահրանքով է մոտենում՝ սովորական սրտնեղությունից ելնելով։ «Մյուսներին ինչ-որ բան են առաջարկել, իսկ ձեզ ո՞չ։ Մի՛ շտապեք։ Առաջարկներ կլինեն բոլորին։ Մեր հանրապետության պետական կառուցվածքը, որը սահմանադրական բարեփոխումներից հետո խորհրդարանական է դարձել, նախատեսում է համագործակցության առաջարկներ անել։ Ինչ-որ մեկն ասում է՝ մենք չենք կարող միայնակ աշխատել։ Կարող ենք։ Եվ ինչպես տեսնում եք, աշխատել ենք։ Սակայն նոր Սահմանադրությունը համագործակցություն է թելադրում։ Եվ մենք, ուզում եք դուք դա թե ոչ, համագործակցելու ենք»,- նշել է Բաղդասարյանը։





























