ՌԴ ՆԳՆ-ի Մոսկվայի ԳՎ-ի աշխատակիցները փնտրում են տղամարդուն, որը դիմել էր «112» ծառայությանը եւ հայտնել, թե կորցրել է իր ընտանի կենդանուն: Այդ տեղեկությունն ամենայն հավանականությամբ ուշադրության չէր արժանանա, եթե չլիներ մի հանգամանք. անհայտ անձը հայտարարել է, որ իր կատվին պայթուցիկ է ամրացրել: Դրանից հետո, տղամարդու խոսքով, կենդանին վախեցել է եւ փախել անհայտ ուղղությամբ, տեղեկացնում է Lifenews-ը:
Փափուկ ահաբեկչի փնտրտուքով եւ տեղեկությունների ստուգմամբ զբաղվեցին մետրոպոլիտենի ոստիկանության աշխատակիցները, որովհետեւ կենդանու տերը հայտարարել էր, որ նրան վերջին անգամ տեսել է մետրոյի «1905 թվականի փողոց» կայարանում:
Միաժամանակ զանգողը նշել է, որ իր փախած ընկերոջ զբոսանքի սիրելի վայրը վերոհիշյալ կայարանի շրջանի բակերն էին, ինչպես նաեւ Մ.Վ.Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի շրջակայքը: Սակայն, ինչպես նշում են մասնագետները, ամենայն հավանականությամբ, զանգողը կամ կատակչի էր կամ էլ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող մարդ: Այնուամենայնիվ, ՔԸՕ-ի համաձայն, ցանկացած տեղեկություն պիտի պարտադիր կերպով ստուգվի:





























