2014 թ. հունիսի 7-ին Երեւանի Շենգավիթ համայնքում իրենց տանը 65-ամյա մորն սպանելու մեղադրանքով կալանավորված 45-ամյա Սամվել Դարբինյանն արդեն 28 օր է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ է անում, նա բողոքում է իր քրեական գործի ընթացքից: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, NEWS.am-ը տեղեկացավ Ան ՔԿՎ վարչությունից:
Սամվել Դարբինյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ, առողջական վիճակը բավարար է:
Այս պահին հանրապետության ՔԿՀ-ներում կա 13 հացադուլավոր, նրանք բողոքում են իրենց քրեական գործերի ընթացքից:
Նշենք, որ Սամվել Դարբինյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով: Սամվել Դարբինյանը ճանաչվել է մեղսունակ:





























