Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրում ժանդարմերիան ռումբով բեռնված մեքենա է հայտնաբերել ու կալանել։
Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ քրդաբնակ Դիարբեքիրի Լիջեի շրջանում ժանդարմերիայի զինծառայողները կանգնեցրել են կասկածելի մի մեքենա ու խուզարկել այն։
Մանրակրկիտ խուզարկման արդյունքում ավտոմեքենայում հայտնաբերվել է 500 կգ ռումբ։
Նշվում է, որ հիշյալ ռումբն օգտագործվելու էր թուրք զինվորականների դեմ գործողության համար։





























