Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրի Սուրի շրջանում քուրդ զինյալների կողմից տեղադրված ռումբի պայթյունի հետեւանքով շենք է փլուզվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ փետրվարի 19-ին Սուրի շրջանում շենքի փլուզման հետեւանքով փլատակների տակ են մնացել քուրդ ակտիվիստների դեմ կռվող թուրք զինվորականները։
Նշվում է, որ 9 զինվորականների հանել են փլատակներից, եւս 3 զինվորականի փրկելու գործողությունը շարունակվում է։





























