Տավուշի մարզի Մովսես գյուղում 2015թ. սեպտեմբերի 18-ին Բերդի տարածաշրջանի զինկոմ Դերենիկ Պապյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից:
Կոմիտեի հաղորդմամբ, քրեական գործի նյութերը տրամադրվել են կողմերին՝ ծանոթանալու համար:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 18-ին ժամը 21:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Մովսես գյուղում վիճաբանության ժամանակ, 41-ամյա Արթուր Մկրտումյանն իր 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանով կրակել էր Դերենիկ Պապյանի պարանոցին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է:
Արթուր Մկրտումյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորվել է:




























